Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կրկնապատկել է վառոդի արտադրության համար նախատեսված հումքի ներկրումը


Ռուսաստանը մեծացրել է նիտրոցելյուլոզայի ներմուծումը, որն օգտագործվում է այդ թվում հրետանային արկերի համար վառոդ արտադրելու համար։

Վերջին երկու տարիներին Ռուսաստան մատակարարված նիտրոցելյուլոզա արտադրողների թվում կան նաև ընկերություններ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Թայվանից, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով առևտրի տվյալները։

Ռուսաստանից նիտրոցելյուլոզայի ներմուծումն աճել է 70 տոկոսով 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարում: 2023 թվականի կեսերին ներկրվել է 3 հազար 39 տոննա՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2021 թվականին։

Անցած օրերին ամերիկյան CNN-ը հաղորդել էր, թե, ըստ ՆԱՏՕ-ի հաշվարկների, Ռուսաստանն այժմ երեք անգամ ավելի շատ հրետանային զինամթերք է արտադրում, քան ԱՄՆ-ն ու ԵՄ-ը միասին:

«Սա արտադրական պատերազմ է», - CNN-ին ասել էր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG